Լրահոս

26.11.2013 14:07


Սերժ Սարգսյանի վերահսկողության ծառայության աշխատակիցը ծեծել է տարեց կնոջն ու նրա որդուն

Սերժ Սարգսյանի վերահսկողության ծառայության աշխատակիցը ծեծել է տարեց կնոջն ու նրա որդուն

Սերժ Սարգսյանի վերահսկողության ծառայության աշխատակից Վահրամ Աբրահամյանը եւ նրա որդին ու եւս մի քանի հոգի ծեծել են Երեան քաղաքի բնակիչ Ղազար Մուրադյանին եւ վերջինիս մորը: Դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան: Այս մասին ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասել է Ղազար Մուրադյանը՝ ներկայացնելով դեպքի մանրամասները. «Դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան՝ ժամը 19:30-ի սահմաններում: Ես տուն էի գալիս, տեսա, որ նրանք գործ են անում մեր հողամասի դեմը: Զանգեցի ասացի, որ հարսս էլ իջներ, քանի որ իրանք շատվոր էին, ես հասկացա, որ եթե մենակ իջնեմ, շատ վատ կլինի ինձ համար: Մտածեցի՝ մայրս, քույրս եւ հարսս էլ լինեն, իրանց նորմալ կպահեն եւ ավելորդ քայլերի չեն դիմի: Ես մինչեւ ավտոմեքենան կանգնացրեցի ավտոտնակում, մայրս, քույրս եւ հարսս իջել էին նրանց մոտ, որպեսզի տեսնեն, թե ինչ է կատարվում, իրանք մեր հողամասի դիմաց ծառեր էին տնկում, որպեսզի մենք չկարողանանք այդտեղից մուտք բացել: Մայրս ասաց՝ այդպիսի բան մի արեք, դուք իրավունք չունեք, ձեզ ով է այդ իրավունքը տվել, եւ այդ պահին Վահրամ Աբրահամյանը հրեց եւ բռունցքով հարվածեց մորս կրծքավանդակին: Փորձեցի միջամտել, բոլորն էլ հարձակվեցին ինձ վրա եւ սկսեցին ինձ հարվածել չորս կողմից»,- պատմել է Ղազար Մուրադյանը:

Իսկ խնդիրը, ըստ Ղ. Մուրադյանի, այն է, որ հիշյալ պաշտոնյաները չարաշահել են իրենց պաշտոնական դիրքը եւ փորձում են խլել քաղաքացու հողատարածքը:

«Ուղիղ մեկ տարի է՝ մենք մեր սեփական հողատարածք մուտք չունենք, չենք կարողանում մտնել: Փորձեցինք դուռ դնել, ժամանակավոր օգտագործելով իրա պաշտոնական դիրքը, չարաշահելով՝ մարդիկ կանչել տվեց եւ փակեց այդ դուռը»:

Տուժողը պատմեց, որ Վահրամ Աբրահամյանն աշխատում է նախագահի վերահսկողական ծառայությունում, իսկ վերջինիս որդին՝ Խանամիր Աբրահամյանը, քաղաքապետարանում:

Մանրամասները՝ galatv.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը