Լրահոս

25.11.2013 13:38


Թուրքագետ. «Թուրքիայի «Զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը ձախողվել է»

Թուրքագետ. «Թուրքիայի «Զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը ձախողվել է»

Այսօրվա ասուլիսին թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը հայտնել է, որ Անկարայի «Զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը ձախողվել է, թեև Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հակառակն է պնդում։

«Այն խաղադրույքները, որոնք Թուրքիան արեց Մերձավոր Արևելքում, տապալվել են: Թուրքիան համարում է, որ Սիրիայում տեղի ունեցողը Սիրիայի ներքին խնդիրը չէ, այլ արտաքին խնդիրն է։ Երբ սկսվեցին հակասական ելույթները, Անկարան սկսեց ակտիվ դերակատարություն ունենալ Սիրիայում սկսված գործընթացներում»,–ասել է բանախոսը։

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյակին՝ թուրքագետը պատահական չհամարեց հայ–թուրքական հարաբերությունների վերաբերյալ Դավութօղլուի հայտարարությունը։

«Այդ հայտարարությունը կարելի է կապել երկու այլ երևույթների հետ` Ալիևը պետք է Անկարա մեկներ, երկրորդ` պետք է վերսկսվեին ԵՄ- Թուրքիա բանակցությունները»,–նշել է Հովհաննիսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը