Լրահոս

23.11.2013 12:48


Ուդմուրտիայում ձերբակալվել է «օրենքով գող» Գևորգ Գրիգորյանը

Ուդմուրտիայում ձերբակալվել է «օրենքով գող» Գևորգ Գրիգորյանը

«Прайм Крайм» գործակալությանը հայտնի է դարձել, որ նոյեմբերի 20–ին Իժևսկում իրավապահները ձերբակալել են 32-ամյա «օրենքով գող» Գևորգ Գրիգորյանին՝ քրեական աշխարհում հայտնի որպես Գևորիկ Նեֆտեկամսկի։ Խուզարկության ժամանակ նրա մոտ 3,95 գրամ թմրամիջոց է հայտնաբերվել, ինչը խոշոր խմբաքանակ է համարվում և մինչև 10 տարվա ազատազրկում նախատեսում։

Ծննդով հայաստանցի Գևորգ Գրիգորյանն ավելի վաղ դատված է եղել խարդախության համար, իսկ «օրենքով գող» է «թագադրվել» նախորդ տարվա դեկտեմբերի 14–ին Դեդ Հասանի ընտանիքի կողմից։

Գևորգը համարվում է ամենաազդեցիկ «օրենքվ գող»–երից մեկի՝ Եգոր մականունով Իգոր Մոլոդցովի վստահելի անձը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը