Լրահոս

22.11.2013 17:35


Բասկովին երկրպագուհին 600 հազ եվրո արժողությամբ «Rolls-Royse» է նվիրել (լուսանկար)

Բասկովին երկրպագուհին 600 հազ եվրո արժողությամբ «Rolls-Royse» է նվիրել (լուսանկար)

Նիկոլայ Բասկովի վաղեմի երկրպագուհին նրան բավականին թանկարժեք նվեր է արել։ «Heat.ru»–ի փոխանցմամբ՝ նվերը 600 հազ եվրո արժողությամբ ձյունաճերմակ «Rolls-Royse» է։

Հայտնի է, որ այդ առատաձեռն կնոջ անունն Աթանասիա է, նա միլիարդատիրոջ այրի է, ապրում է Ժնևում, ունի 2 երեխա, 40–ն անց է։

Թանկարժեք նվերը Բասկովին սպասելիս է եղել հենց օդանավակայանի մուտքի մոտ, երբ երգիչը վերադարձել է Պետերբուրգում իրականացված տեսահոլովակի նկարահանումներից։ Մեքենայի սրահը զարդարել է «Անկրկնելիին» գրությունը։

Միլիարդատիրուհու հետ Բասկովը ծանոթացել է կես տարի առաջ։ Դրանից հետո երգիչը համացանցում տարածել է զբոսանավում անցկացրած իրենց հանգստի լուսանկարները՝ «I love you, baby...» և «Երեկոն միայն սկսվում է...Աթանասիա» գրություններով ու սրտիկների պատկերներով։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը