Լրահոս

22.11.2013 13:53


Ստամբուլում ընթանում է Ատլանտյան խորհրդի էներգետիկ-տնտեսական 5-րդ տարեկան գագաթաժողովը

Ստամբուլում ընթանում է Ատլանտյան խորհրդի էներգետիկ-տնտեսական 5-րդ տարեկան գագաթաժողովը

Ստամբուլում այս օրերին ընթանում է ԱՄՆ-ի Ատլանտյան խորհրդի (Atlantic Council) էներգետիկ-տնտեսական 5-րդ տարեկան գագաթաժողովը, հայտնում է ՍիվիլՆեթ-ը։
Գագաթաժողովը բացվել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի խոսքով։ Ելույթով հանդես է եկել ԱՄՆ-ի նախկին նախագահներ Ջերալդ Ֆորդի և Ջորջ Բուշի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Բրենթ Սքոուքրոֆթը։
Նոյեմբերի 22-ին գագաթաժողովի «Էներգետիկ, տնտեսական և քաղաքական մարտահրավերներ ու ռազմավարություններ» նիստում ելույթ կունենա ԱԺ պատգամավոր, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։
ՍիվիլՆեթը ուղիղ հեռարձակելու է նիստը Երևանի ժամանակով ժ. 17:15-ից։

Այս խորագրի վերջին նյութերը