Լրահոս

22.11.2013 12:52


Շանթ Հարությունյանը քաղաքական կարգախոսներով քաղաքական պայքարի էր դուրս եկել

Շանթ Հարությունյանը քաղաքական կարգախոսներով քաղաքական պայքարի էր դուրս եկել
Շանթ Հարությունյանը եւ իր ընկերները նոյեմբերի 5-ին, իրենց միացած քաղաքացիների հետ միասին, դուրս եկան երթի: Հաշվի առնելով նախկին երթերի ու ցույցերի փորձը, երբ ոստիկանությունը բռնի ուժ է կիրառում օրենքի սահմաններում խաղաղ միջոցառման դուրս եկած մարդկանց նկատմամբ, երթից առաջ Շանթ Հարությունյանը հայտարարեց, որ իրենք պատրաստվում են պաշտպանվել սպասվող ոստիկանական բռնությունից: Նրանք իրենց ձեռքերում ունեին խանութներից գնված բահի պոչեր եւ պայթուցիկներ, որոնք օժտված էին միայն ձայնային էֆեկտով, որեւէ մեկին վնաս ոչ հասցրել են եւ ոչ էլ կարող էին հասցնել: Երթը պետք է ունենար խաղաղ ընթացք: Շանթ Հարությունյանը նախապես ու հստակ հայտարարել էր, որ դեկտեմբերի սկզբին գործողություններ իրականացնելու ծրագիր ունի: Նրանք չէին պատրաստվում ընդհարվել ոստիկանության հետ եւ ձերբակալվել նոյեմբերի 5-ին: Ընդհարումը տեղի ունեցավ ցուցարարների մեջ եղած քաղաքացիական հագուստով ոստիկանների` ամենայն հավանականությամբ` նախապես ծրագրված սադրանքի արդյունքում: Այս հանգամանքի վրա Շանթ Հարությունյանը երթից առաջ ոստիկանության ուշադրությունն էր հրավիրում եւ պահանջում էր նրանցից նման բան թույլ չտալ:
Շանթ Հարությունյանը քաղաքական կարգախոսներով քաղաքական պայքարի էր դուրս եկել: Հայաստանի քաղաքացին տարիներ շարունակ փորձում է փոխել երկրում տիրող անտանելի քրեական այս մթնոլորտը: Իշխանություններն իրենց կեցվածքով ամեն վայրկյան ցույց են տալիս, որ Հայաստանում ընտրություններ չեն լինելու: Նրանք յուրաքանչյուր կեղծված ընտրությունից հետո ժողովրդի արդարացի ընդվզումը ճնշում են մահակներով ու ավտոմատների կրակահերթերով՝ չխորշելով ոչ բռնություններից եւ ոչ էլ սպանություններից: Շանթ Հարությունյանի ու նրա ընկերների պայքարի ընտրած ձեւը երկրում ստեղծված իրավիճակին համարժեք էր եւ է: Իրավունքի եւ ազատությոն կենտրոնը հայտարարում է, որ Շանթ Հարությունյանը եւ նրա ընկերները քաղբանտարկյալներ են: Պահանջում է ազատ արձակել նրանց: Կոչ է անում իշխանություններին սթափվել, հրաժարվել բիրտ ուժի կիրառումից, ընտրակեղծարարությունից, սադրանքներից, քաղաքական ակտիվիստներին հետապնդելու ու կալանավորելու պրակտիկայից: Հակառակ դեպքում մարդկանց մեջ կուտակված արդարացի
զայրույթին դիմակայել չեք կարողանալու:
Իրավունքի եւ ազատությոն կենտրոն
նախագահ՝ Վարդան Հարությունյան

Այս խորագրի վերջին նյութերը