Լրահոս

22.11.2013 10:59


Մոսկվայի մետրոյում կրակել են դաղստանցի ներգաղթյալի վրա (տեսանյութ)

Մոսկվայի մետրոյում կրակել են դաղստանցի ներգաղթյալի վրա (տեսանյութ)

Նոյեմբերի 17–ին Մոսկվայի մետրոյում տրավմատիկ զենքից կրակել են մի ուղևորի վրա։ Դեպքի մասին, սակայն, հայտնի է դարձել միայն նոյմեբերի 22–ին։ Տեսախցիկներն արձանագրել են, թե ինչպես են սլավոնական արտաքինով երկու ուղևոր ժեստերով ինչ–որ բան հասկացնում վագոնի հետնամասում կանգնած մեկին, ինչից հետո նրանցից մեկը հանում է զենքը և կրակում դիմացինի որովայնին և գլխին։

Հանցագործների ինքնությունը դեռ չի հաջողվել պարզել, թեև նրանց դեմքը պարզորոշ երևում է, իսկ տուժածը 30-ամյա դաղստանցի ներգաղթյալ Հաշիմ Լատիպովն է։ Վերջինը բազմաթիվ լուրջ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը