Մեկնաբանություն

13.11.2013 11:56


«Ժուչոկների» և «ստուկաչների» մոլորակը

«Ժուչոկների» և «ստուկաչների» մոլորակը

Սերժ Սարգսյանը հանրային հենարան չի ունեցել, չունի և չի ունենա։ Այդ մասին ամենաշատը հենց ինքը գիտի։

Գիտի և այդ իսկ պատճառով էլ որոշակի քայլեր է ձեռնարկել։ Ստեղծել է «անկախ» լրատվամիջոցների ցանց, որի ֆունկցիան գեբելսյան քարոզչատեխնոլոգիաներով իրավիճակը լղոզված ներկայացնելն է՝ «Սերժ Սարգսյանը չարիք է, բայց նա չարյաց փոքրագույնն է», ինչպես նաև «Բոլորն էլ վատն են» սուպերդեմագոգիկ կոդերի շրջանակներում։

«Անկախ» լրատվամիջոցները նաև «ժուչոկի» և «ստուկաչի» ֆունկցիա են կատարում Բաղրամյան 26–ի համար՝ հանրության ներսում գործող 5–րդ շարասյան դերակատարում ստանձնելով։

Ի դեպ, «ժուչոկության» մասին։ Վերջին մեկ–երկու օրը Բաղրամյան 26–ը յուր «դիշովկեքի» միջոցով մի նյութ է տարածում այն մասին, թե, իբր, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը գաղտնի պայմանավորվում է Իշխան Զաքարյանի հետ։ Ախր, ա՛յ խելքներիդ ձուն գա, եթե գաղտնի պայմանավորվածություն լիներ, ապա դա հաստատ ԱԺ–ում չէր լինի։ Բացի այդ, ԲՀԿ–ն կողմ է արտահայտվել Իշխանի թեկնածությանը։ Էլ ի՞նչ փակ պայմանավորվածության մասին է խոսքը։

Այլ հարց է, որ ԲՀԿ–ն սխալ է արել, որ Իշխանին կողմ է քվեարկել, բայց դա արդեն այլ խոսակցության թեմա է։ Միգուցե իր դերն է խաղացել այն հանգամանքը, որ ՎՊ գործող ղեկավարը նախկին ԲՀԿ–ական է։ Միևնույն է, հազար կաշի փոխած Զաքարյան Իշխանին սխալ էր կողմ քվեարկելը։ Ինչևէ։

Ինչ մնում է «գաղտնի պայմանավորվածության» թեմային, ապա եթե կա հրապարակային դիրքորոշում Իշխանի մասով, ապա առնվազն ծիծաղելի է խոսել ինչ–ինչ մութ գործարքների մասին։ Այնպես որ, Ն. Զոհրաբյանին հետապնդող կենդանի «ժուչոկները» և «ստուկաչները» թող իզուր իրենց տերերից լրացուցիչ վարձատրություն չպահանջեն թշնամու թիկունքից բերած ինֆորմացիայի համար։

«Անկախ» լրատվամիջոցները բոլորին իրենց արշինով են չափում՝ մոռանալով, որ «ժուչոկի» դեր կատարելով՝ ընդամենը ինքնափչացմամբ են զբաղվում։ Բայց դե, ում ենք ինչ ասում։ Պուտանկեքին բարոյականության քարոզ կարդալն անօգուտ գործ է։

Սևակ Մինասյան

Հ.Գ.։ Նաիրա Զոհրաբյանն արդեն մեկնաբանություններ տվել է «սենսացիոն» այդ թեմայով, որին կարող եք ծանոթանալ այստեղ։

Այս խորագրի վերջին նյութերը