Մեկնաբանություն

11.11.2013 13:45


Հայաստանյան սինդրոմ

Հայաստանյան սինդրոմ

Սոցիալ–հոգեբանության ոլորտում կա «շվեդական սինդրոմ» հասկացությունը։ Դա այն է, երբ պատանդները սկսում են պայքարել իրենց պատանդ վերցնողների օգտին։

Սոցիալ–հոգեբանների համար հայաստանյան ներկա իրավիճակն, այսպես ասած, դիդակտիկ նյութի դեր կարող է կատարել։

Որքան Սերժ Սարգսյանը խայտառակ ձախողումների է ենթարկվում արտաքին ու ներքին քաղաքական ոլորտներում, այնքան շատ ձայն է ԿԸՀ–ն նրա օգտին գրանցում ընտրությունների ժամանակ։

Որքան վատանում է մարդկանց սոցիալ–տնտեսական վիճակը, այնքան շատ տոկոս է «խփվում» ՀՀԿ ղեկավարի ու նրա դրածոների օգտին։

Հայաստանում մեկ այլ սինդրոմ էլ կա։ Հակադարձ կապի սինդրոմը։ Ըստ այդմ՝ որքան մեծանում է արտագաղթը, այնքան շատանում է ընտրողների թվաքանակը։ Որքան շատ մարդ է հայտնվում տխրահռչակ Տիգրան Սարգսյանի «Հայկական աշխարհում», այնքան շատ մարդ է, ըստ ԿԸՀ–ի, մասնակցում քվեարկությանն ու իր ձայնը «տալիս» իշխող ուժին։

Ստացվում է, որ Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրության գլխավոր նախապայմանը մարդկանց համատարած աղքատացումն է ու արտագաղթը։ Ինչքան շատ լինեն աղքատները, այնքան հակված կլինեն ընտրակաշառք վերցնելուն։ Ինչքան շատ արտագաղթեն, այնքան «բեզռազմեռնի» հնարավորություններ կստեղծվեն ընտրացուցակներն ուռճացնելու և թիվ նկարելու համար։

Հայաստանյան այս սինդրոմը հաղթահարելու համար այլևս չեն կարող աշխատել, այսպես կոչված, դասական մեթոդները։ Պետք են կոշտ և համարժեք մեթոդներ։

Ժողովրդին մեղադրել պետք չէ։ Փոփոխություններն ամբողջ աշխահում մարդկանց նեղ խմբերն են անում. էլիտան անում է փոփոխություն, իսկ դրանից օգտվում են շատերը։ Այնպես որ, գլխավոր խնդիրը հեղափոխական ավանգարդի ձևավորումն ու հեղափոխական գաղափարների տարածումն է։

Սերժ Սարգսյանն ինքն է ամեն կերպ կատալիզատորի ֆունկցիա կատարում հեղափոխության համար։ Մնում է արձագանքել նրան։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը