Լրահոս

05.11.2013 09:36


Կրկին աղբատար. պատահար Մասիս-Ռանչպար ավտոճանապարհին

Կրկին աղբատար. պատահար Մասիս-Ռանչպար ավտոճանապարհին

Նոյեմբերի 5-ին՝ ժամը 06.24-ին, ահազանգ է ստացվել, որ Մասիս - Ռանչպար ավտոճանապարհին . «ԶԻԼ-130» մակնիշի 33 ՕT 277 պ/հ ավտոմեքենան շրջվել է, կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և փրկարար ջոկատը:
Դեպքի մասին տեղեկացրել է Մասիսի Շտապ օգնության հերթապահը:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Մասիս-Ռանչպար ավտոճանապարհի 2-րդ կմ-ում «ԶԻԼ-130» մակնիշի աղբատարը (վարորդ Է. Ղ.` ծնվ. 1977 թ.) դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչի հետևանքով Է.Ղ.-ը արգելափակվել է խցիկում:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Է. Ղ.-ին և տեղափոխել Մասիս քաղաքի ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Այս խորագրի վերջին նյութերը