Լրահոս

05.11.2013 09:23


Ի՞նչ է տեղի ունեցել Կանազի զինվորական հոսպիտալում

Ի՞նչ է տեղի ունեցել Կանազի զինվորական հոսպիտալում

Կանազի կայազորային կլինիկական հոսպիտալում նոյեմբերի 2-ի կեսգիշերին ծեծի ենթարկված ու փախուստի դիմած չորս զինծառայողներից մեկի՝ Դավիթ Մարկոսյանի հայրը` Սամվել Մարկոսյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմել է կատարվածի մանրամասները և հայտարարել, որ չի լռելու: Ըստ նրա՝ զինվորներին ծեծի են ենթարկել հոսպիտալի պետ Սահակ Օհանյանը, ատամնատեխնիկ Արմեն Հովսեփյանը և հոգեբան Վաղինակ Հովհաննիսյանը:

«Ժողովուրդ»-ին հաջողվել է զրուցել նաև ծեծի ենթարկված Դավիթի հետ: Վերջինս պատմել է, որ իր հետ փախուստի դիմած տղաները եղել են իր ընկերները` Ռազմիկը, Արոն և Արշակը. «Սուտ ա, որ ասում են, թե ծեծել են խմելու համար: Նման բան չկա, քանի որ ոչ մի խմիչքի հետք չեն գտել: Բայց մեզ նենց ծեծեցին, որ ջարդեցինք դռներն ու փախանք: Ռազմիկն ընկել էր փողոցում, ահավոր վիճակ էր»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը