Լրահոս

04.11.2013 16:50


«Սերժ Սարգսյանի ռեժիմին հնարավոր է հաղթել միայն քաղաքական դաշտում»

«Սերժ Սարգսյանի ռեժիմին հնարավոր է հաղթել միայն քաղաքական դաշտում»

Թե՛ Արարատում, թե՛ ամբողջ Հայաստանում Սերժ Սարգսյանի ռեժիմին հնարավոր է հաղթել միայն քաղաքական մեթոդներով քաղաքական դաշտում:
Նոր տեսանյութ տեսա, որտեղ պատմում էին այն մասին, թե ինչպես է ՀՀԿ-ն Արարատում ընտրություններ կազմակերպում, ավելի ճիշտ կլինի ասել` ինչպես է ՀՀԿ-ն փորձում խոչընդոտել ԲՀԿ-ական թեկնածուի քարոզարշավը: Կարծում եմ, որ սա սպասելի էր, և ԲՀԿ-ն շատ լավ գիտեր, թե ինչ է իրեն սպասում: Իսկ եթե գիտեր, ուրեմն պետք է մինչև վերջ գնա ու արարատցիների ամեն ձայնին տեր կանգնի:

Սերժ Սարգսյանի ռեժիմին հնարավոր է հաղթել միայն քաղաքական դաշտում միայն քաղաքական մեթոդներով: Եթե Արարատում հաջողվի կոտրել այս ռեժիմի դիմադրությունը, ապա բոլորը կտեսնեն, որ «не так страшен черт, как его малюют»: Արդեն ռեալ հող կստեղծվի, ինչի վրա հնարավոր կլինի համախմբել ընդդիմադիր բոլոր ուժերին և գործիչներին:

Արմինե Ամիրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը