Լրահոս

04.11.2013 21:49


«Արարատի ընտրությունները՝ երկրում ու քաղաքական դաշտում հնարավոր փոփոխությունների մեկնարկ»

«Արարատի ընտրությունները՝ երկրում ու քաղաքական դաշտում հնարավոր փոփոխությունների մեկնարկ»

Հաշված օրեր են մնացել Արարատի քաղաքապետի ընտրություններին: Այն, որ իշխանությունը պատրաստվում է կեղծել և նորից տոկոս խփել սեփական թեկնածուի օգտին ոչ մեկի համար գաղտնիք չպետք է լինի: Այդ իսկ պատճառով, ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը պետք է գնան համագործակցության ու օգտագործեն բոլոր հնարավոր ռեսուրսները թույլ չտալու կեղծ ընտրություններ: ԲՀԿ-ն պետք է պատրաստակամություն հայտնի տեր կանգնելու ընտրողների ձայներին ու հասկանա մի պարզ ճշմարտություն, որ այս իշխանությունների հետ կոմպրոմիսի լեզվով անհնար է խոսել: Միմիայն քաղաքական կամքի ու վճռականությամբ հնարավոր կլինի անցկացնել այնպիսի ընտրություններ, որն իր բովանդակությամբ կխորհրդանշի երկրում հնարավոր փոփոխությունների մեկնարկ: Արարատի քաղաքապետի ընտրությունները (խորհրդանշական է ի դեպ Արարատը՝ նոր կյանքի սկիզմ) կարող է հանդիսանալ երկրում ու քաղաքական դաշտում հնարավոր փոփոխությունների մեկնարկ: Երկրում դեռ հնարավոր է ինչ-որ բան փոխել և քայլ առ քայլ ձերբազատվել այս՝ ոչ լեգիտիմ, տոկոս խփոխ իշխանությունից: Հասարակությունն իր հերթին պետք է աջակցի ու ցուցաբերի քաղաքացիական այնպիսի բարձր գիտակցություն, որ չվաճառի սեփական ձայնը ու մանիպույլացիայի զոհ չդառնա իշխանության փուչ խոստումների: Յուրաքանչյուր իրեն հարգող քաղաքացի՝ Արարատ քաղաքի բնակիչ, պետք է բարձր գիտակցույթամբ մոտենա այս ընտրություններին:

Հ. Գ. Միմիայն ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի համախմբման ու վճռականության արդյունքում հնարավոր կլինի Արարատի քաղաքապետի ընտրություններում ազդարարել քաղաքական փոփոխությունների մեկնարկ ողջ հանրապետությունով մեկ:

Աննա Մովսիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը