Լրահոս

04.11.2013 20:49


YouTube–ն Eminem-ին «Տարվա արտիստ» է ճանաչել

YouTube–ն Eminem-ին «Տարվա արտիստ» է ճանաչել

Նյու Յորքում անցկացվող YouTube երաժշտական առաջին մրցանակաբաշխության հաղթողների անուններն արդեն հայտնի են։ Մրցանակները թեկնածուներին շնորհվել են ըստ YouTube-ում վերջին 12 ամիսներին ճանաչվածության աստիճանի։ Ինչպես տեղեկացնում է CBC-ը, «Տարվա արտիստ» է ճանաչվել ամերիկացի ռեփեր Eminem-ը: «Տարվա տեսանյութ» մրցանակը բաժին է ընկել հարավկորեական «Girls' Generation» խմբի «I Got A Boy» կատարմանը, «Տարվա առաջընթաց» է ճանաչվել «Macklemore/Ryan Lewis» դուետը («Same Love»): Համացանցում ամենաշատ երկրպագուներն է հավաքել «Taylor Swift» խմբի «I Knew You Were Trouble» երգը, որն արժանացել է YouTube-ի «ֆենոմեն» կոչմանը: Ամենից շատ արձագանք էլ ստացել է ամերիկյան թավջութակահար «Lindsey Stirling»-ի և «Pentatonix»-ի «Radioactive» կոմպոզիցիան:

Այս խորագրի վերջին նյութերը