Լրահոս

30.10.2013 14:46


Բրազիլիայում ֆուտբոլիստի են գլխատել

Բրազիլիայում ֆուտբոլիստի են գլխատել

Բրազիլիայում գլխատել են նախկին ֆուտբոլիստ Ժուան Ռոդրիգոյին։ Առանձնակի դաժանությամբ սպանված 35-ամյա հարավամերիկացուն առևանգել էին հոկտեմբերի 28-ին։ Մեկ օր անց Ժուանի կինը սեփական տան դիմաց հայտնաբերել է պարկ, որում եղել է ամուսնու գլուխը։ Մարմնի մնացած մասը ոստիկանությունն առայժմ չի հայտնաբերել։

Որպես սպանության հիմնական վարկած՝ դիտարկվում է Ռիո–դե–Ժանեյրոյի թմրավաճառների վրեժը։ Ժուան Ռոդրիգոյի կինն աշխատում է ոստիկանության թմրաբիզնեսի դեմ պայքարի վարչությունում։

Այս խորագրի վերջին նյութերը