Լրահոս

30.10.2013 14:27


Արտակ Բուդաղյանը Սուրիկ Խաչատրյանի տան պատուհանին կայծ է տեսել և կրակոցի ձայն լսել (տեսանյութ)

Արտակ Բուդաղյանը Սուրիկ Խաչատրյանի տան պատուհանին կայծ է տեսել և կրակոցի ձայն լսել (տեսանյութ)

Այսօր հրավիրված ասուլիսում Բուդաղյանների ընտանիքի փաստաբան Հայկ Ալումյանը ներկայացրել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցածն արձանագրած տեսագրության չմոնտաժված տարբերակը: Նա պնդել է՝ այդ տեսանյութով ապացուցվում է, որ Ավետիք և Արտակ Բուդաղյանները ագրեսիվ վարք չեն դրսևորել, իսկ հակառակ կողմի ինքնապաշտպանության դիմելու վարկածն անհիմն է։

–Տեսագրությունը փաստում է, որ Խաչատրյանների տնից էլ է կրակոց եղել, ու չնայած դրան՝ քննչական մարմինը դրան չի ուզում անդրադառնալ,-ասել է փաստաբանը:

Նա նաև մեջբերել է Արտակ Բուդաղյանի խոսքերը, որ վիրավորված ընկած ժամանակ տան պատուհանին կայծ է տեսել և կրակոցի ձայն լսել:

Ալումյանը նաև կարծում է, որ նախաքննական մարմինն իրենցից ակնհայտորեն ինչ–որ բան են թաքցնում, քանի որ գործին վերաբերող 2500 թերթից իրեն միայն 210 էջն են տրամադրել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը