Լրահոս

29.10.2013 13:24


Ամերիկուհին ողջ է մնացել, երբ օդանավն ընկել է իր տան վրա

Ամերիկուհին ողջ է մնացել, երբ օդանավն ընկել է իր տան վրա

ԱՄՆ Օրեգոն նահանգում՝ Պորտլենդ քաղաքից հարավ–արևմուտք, Lancair օդանավն ընկել է բնակելի տներից մեկի վրա։ «Ռոսբալտ»–ի փոխանցմամբ՝ տան բնակչուհին չի տուժել, մինչդեռ օդաչուն մահացել է։ Փրկարարների խոսքերով՝ ինքնաթիռն ընկնելիս սկզբում հարվածել է ավտոտնակին, ապա տանը։ Տնային տնտեսուհին իր կենդանիների հետ փրկվել է արագ փախուստով։ Դեպքի հանգամանքները քննվում են։

Այս խորագրի վերջին նյութերը