Լրահոս

24.10.2013 18:00


Վրաստանի նախագահական մրցավազքում Մարգվելաշվիլին առաջատարն է

Վրաստանի նախագահական մրցավազքում Մարգվելաշվիլին առաջատարն է

«Վրացական երազանք» քաղաքական կոալիցիայի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին անցկացված սոցհարցման արդյունքում առաջատարն է Վրաստանի նախագահի 23 թեկնածուների ցանկում։ «ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ՝ երկրորդ տեղում է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունից Դավիդ Բաքրաձեն։

Հարցվել է 1607 մարդ։ Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունները Վրաստանում կկայանան նոյեմբերի 27–ին։

Այս խորագրի վերջին նյութերը