Լրահոս

21.10.2013 10:23


ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը կարճատև այցով Բաքվում է

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը կարճատև այցով Բաքվում է

Trend–ի փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ժամանել է Բաքու։

Կարճատև այցի շրջանակում ԼՂ հակամարտության կարգավորման ամերիկացի միջնորդը հանդիպելու է Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Ինչպես տեղեկացվել էինք, նոյեմբերի սկզբին նախատեսվում է ԵԱՀԿ համանախագահների այցը տարածաշրջան։ Այցի նպատակներից է լինելու Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման կազմակերպումը։

Այս խորագրի վերջին նյութերը