Լրահոս

23.07.2009 12:39


Թուրքիայի և Սիրիայի ղեկավարներ. «Իսրայելը պետք է հեռանա գրավյալ տարածքներից»

Թուրքիայի և Սիրիայի ղեկավարներ. «Իսրայելը պետք է հեռանա գրավյալ տարածքներից»

Մերձավոր Արևելքում արդարացի և համապարփակ խաղաղությունը հնարավոր է միջազգային որոշումների և արաբական հողերից, այդ թվում Հոլանի բարձրունքներից, իսրայելական զինուժի դուրս բերման հիման վրա։ Այդ մասին ասվում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման արդյունքում ընդունված փաստաթղթի մեջ։ Դրանում ընդգծված է, որ առանց Իսրայելի կողմից «քաղական կամքի դրսևորման»՝  առաջընթաց դեպի խաղաղաություն անհնար է։ Տարածված հաղորդագրության մեջ ոչինչ չի չի ասվում, այն մասին, թե արդյո՞ք Ասադն և Էրդողանը քննարկել են Սիրայի և Իսրայելի միջև բանակցությունների վերսկսման թեման։ Միաժամանակ Էրդողանն օդանավակայանում հայտարարել է. «Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման համար մենք պետք է պատրաստ լինենք վերսկսելու բանակցությունները։ Անկայունությունը տարածաշրջանում խոչընդոտում է տնտեսական զարգացմանը, իսկ տնտեսական առաջխաղացման հարցում շահագրգռված են բոլոր երկրները՝ այդ թվում և Թուրքիան»։

Ըստ РИА Новости-ի։

 

Այս խորագրի վերջին նյութերը