Լրահոս

23.07.2009 12:11


Լիոնում ավարտվեց Եվրոպական Եկեղեցիների կոնֆերանսի 13-րդ համաժողովը

Հուլիսի 20-ին իր աշխատանքներն ավարտեց Լիոնում ընթացող Եվրոպական Եկեղեցիների կոնֆերանսի 13-րդ համաժողովը, որին մասնակցում էր նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատվիրակությունը:

 ԵԵԿ համաժողովի ընթացքում անդամ Եկեղեցիներին ուղղված ուղերձից բացի ընդունվեցին նաև մի շարք հայտարարություններ գաղթականների իրավունքների արժևորման, ֆինանսական և տնտեսական կառույցներում բարոյական սկզբունքների խթանման, մարդու իրավունքների և կրոնական ազատության, արարչագործության պահպանության, միջուկային զենքերից աշխարհի ձերբազատման մասին:

Համաժողովի ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի վարիչ Տ. Հովակիմ վարդապետ Մանուկյանն ընտրվեց ԵԵԿ Կենտրոնական կոմիտեի անդամ, իսկ Մայր Աթոռի միաբան Տ. Շահե աբեղա Անանյանը՝ աշխատանքային խմբի անդամ, որը մինչև 2013 թ. վերատեսության պիտի ենթարկի ԵԵԿ առաքելության իրականացման կերպերն ու կանոնադրությունը և արդյունքները ներկայացնի ԵԵԿ հաջորդ համաժողովի հաստատմանը:

Այս խորագրի վերջին նյութերը