Լրահոս

23.07.2009 11:39


Հունական կղզիների վրա թուրքական կործանիչ է փչացել

Քուրքական օդուժի F-16 կործանիչը տեխնիկական անսարքության մասին հաղորդել է այն ժամանակ, երբ գտնվել է Էգեյան ծովի արևելյան մասում գտնվող հունական կղզիների օդային տարածքում։ Թեև թուրք օդաչուին հունական իշխանությունները հնարավորություն են տվել վայրէջք կատարել հարազատ ռազմակայանում, սակայն  Անկարայում Հունաստանի դեսպանը բողոքել է հունական կղզիների վրայով թուրքական օդանավերի թռիչքների կապակցությամբ, որոնք հաճախակիացել են վերջին շաբաթներին։

Հունական կողմը նաև բողոքում է Էգեյան ծովի արևելյան հատվածում նավթի որոնողական աշխատանքների վերաբերյալ թուրքական կառավարության ծրագրերի դեմ՝ պատճառաբանելով, որ դա կարող է խոչընդոտել հունական շելֆը։

Այս խորագրի վերջին նյութերը