Մեկնաբանություն

17.09.2013 14:05


Մաքսային միության ռահվիրաները

Մաքսային միության ռահվիրաները

Մինչև սեպտեմբերի 3–ը Սերժ Սարգսյանը գնում էր դեպի Արևմուտք։ Համենայնդեպս այդպես էին ներկայացնում նրա հաստիքային ու արտահաստիքային «արևմտամետ» փաստաբանները։

Իր ոճին հավատարիմ՝ Սարգսյանը պահում էր նաև հաստիքային ու արտահաստիքային «ռուսամետներ», որոնք օրհնում էին «էն սհաթը»։

Սեպտեմբերի 3–ին պարզ դարձավ, որ Սերժ Սարգսյանի «ռուսամետ» և «արևմտամետ» թիմակիցներն իրականում Մաքսային միության ռահվիրաներ են՝ «վկաներ», քանզի առաջիններն ինքամոռաց ողջունում են ՀՀԿ ղեկավարի որոշումը, իսկ երկրորդները, «սկզբունքայնությունից» ելնելով, ծպտուն չեն հանում նրա դեմ և քննադատում են բոլորին, բացի Սերժից։

Ահա այդպիսին է «արևմտամետների» և «ռուսամետների» անխախտ միասնությունը։ Նրանք «ազգային համաձայնության» են եկել Սերժին ծառայելու և նրա հակառակորդների դեմ «դհոլություն» անելու հարցում։ Առաջին հայացքից տարբեր են, ասենք, Արամ Սարգսյանի ու Արտաշես Գեղամյանի կամ Տիգրան Սարգսյանի ու Գալուստ Սահակյանի նպատակները, սակայն իրականում նրանք բոլորը միևնույն արժեհամակարգի կրողներն են։ Բովանդակային առումով ինչո՞վ են իրարից տարբերվում, օրինակ, Ռազմիկ Զոհրաբյանը և «Lragir.am»–ի խմբագիր Հայկազն Ղահրիյանը. մեկը բացահայտ է պաշտպանում Սերժին, մյուսը՝ գեղամյանաբար։ Ինչևէ։

Նկատենք, որ հոգու խորքում Սերժն ուզում էր ԵՄ–ի հետ ասոցացվել, բայց ոչ այն պատճառով, որ ինքն ու Սաշիկը մանկուց երազել էին մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական արժեքների մասին, այլ Արևմուտքի խոստացած փողի։

Բացի այդ՝ Սերժն Արևմուտքի հետ հաջողացրել էր գործարք կնքել Հայաստանի ապագայի հաշվին, ինչի դիմաց իշխանությունը պահպանելու գործում աջակցության խոստում էր ստացել։ Ըստ այդմ՝ ԵՄ հանձնակատար Ֆյուլեն և մյուս եվրոդիշովկեքը ողջունում էին ընտրակեղծիքները և շրջիկ խմբերի համար եվրոտանիք ապահովում, իսկ փոխարենն ակնկալում էին, որ Հայաստանն իրենց ձեռքում կդառնա մանրադրամ ՌԴ–Արևմուտք հարաբերություններում։ Այսինքն՝ գործարքի կողմերից յուրաքանչյուրը գործել է ՀՀ–ի ու ՀՀ քաղաքացու շահերի դեմ։

Սերժն այնքան էր տարված «արևմտամետությամբ» և այնպիսի էնտուզիազմով էր հակառուսական խաղի մեջ մտել, որ կասկածի տեղիք չէր տալիս. գործ ունենք կատարյալ անմեղսունակի հետ։ Իսկ ահա նրան սատարող լրատվամիջոցները («Lragir.am», «1in.am» և այլն), որոնք ձայնակցում էին թուրք–ադրբեջանական զույգի քարոզչությանը, 5–րդ շարասյան ֆունկցիա էին կատարում՝ փորձելով հա՛մ կույս մնալ (արևմտյան արժեքների համար պայքարողի դերում հանդես գալ), հա՛մ հաճույք ստանալ (լիուլի վարձատրվել «արևմտամետության» համար)։

Ի դեպ, «1in.am»–ի պարագան շատ «խոխմա» է. այն ֆինանսավորվում է ռուսաստանաբնակ հայտնի գործարար Սամվել Կարապետյանին ու նրա ՀՀԿ–ական եղբայր Կարեն Կարապետյանին պատկանող «Տաշիր Գրուպի» կողմից, սակայն «թունդ արևմտամետություն» է խաղում, ինչից կարելի է ենթադրել, որ Կարապետյան եղբայրները փող են աշխատում ՌԴ–ում, սակայն «տակից» պայքարում են նույն ՌԴ–ի դեմ, կամ էլ՝ «1in.am»–ի Արման Բաբաջանյանը նրանց ֆռռացնում է։ Ամեն դեպքում անհարմար բան է ստացվում։ Կարապետյանների համար անհարմար։

Հաշվի առնելով մի շարք հանգամանքներ՝ կարող ենք վստահաբար պնդել, որ «արևմտամետությունը» յուրօրինակ բիզնես էր դարձել դավիթշահնազարյանների, իգորմուրադյանների և մյուս «անկախների» համար։

Բաղրամյան 26–ի համար էլ «արևմտամետությունը» բիզնես–նախագիծ էր։ Առևտրի առարկա էր դարձել Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգությունը՝ իշխանության վերարտադրության դիմաց։ ԵՄ չինովնիկներին այդ գաղափարը դուր եկավ ու նրանք սկսեցին երկակի ստանդարտներ կիրառել։ Հիմա բոլորը «թքած» վիճակում են։ Գրասենյակն ընկավ։

Եվ այսպես, «Արևմտամետ Սերժ» հեքիաթի հերթական մասն ավարտվեց և բոլորը տեսան, թե ում հետ գործ ունենք։ Կրեմլում մի թեթև քաշքշեցին Սարգսյանի թշիկները և վերջ։ Ինչպես և սպասվում էր, ՀՀԿ ղեկավարի այս մի հակառուսական հիստերիան ևս ավարտվեց Կրեմլի նկուղում «սեռական» բնույթի հարաբերությամբ։

Առաջին անգամ «արևմտամետ» Սերժի խաղերի վերջնարդյունքում ՀՀ–ն ՌԴ–ի հետ 49 տարվա պայմանագիր կնքեց ռազմաբազաների հետ կապված։ Հիմա էլ ԵՄ–ի հետ ասոցացման գործընթացն ավարտվեց Մաքսային միության մեջ մտնելու հայտարարությամբ։

Թե ինչով կավարտվի Սերժ Սարգսյանի մյուս «նախաձեռնողականությունը», հեշտությամբ կարելի է կռահել, բայց չի կարելի թույլ տալ։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը