Միխայիլ Խոդորկովսկուն հնարավոր է՝ Սախարովի անվան մրցանակ շնորհվի
«ՅՈՒԿՕՍ» նավթային ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին հնարավոր է՝ դառնա ակադեմիկոս Անդրեյ Սախարովի անվան մրցանակի դափնեկիր։ Այս մրցանակըշնորհվումէմարդուիրավունքներիպաշտպանությանոլորտում հատուկ ներդրում ունեցած անձանցուկազմակերպություններին։ Մրցանակակիրը ստանում է 50 հազ. եվրոդրամականպարգև։
Խոդորկովսկու թեկնածությունը ներկայացրել է Եվրախորհրդարանի «Կանաչներ. եվրոպական ազատ դաշինք» խմբակցությունը, որը նրան անվանել է Ռուսաստանի առավել ազդեցիկ քաղբանտարկյալ և ժողովրդավարական բարեփոխումների համար պայքարող անձ։
Հիշեցնենք, որ այս մրցանակին ներկայացվել էր նաև ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի թեկնածությունը։
Սախարովի անվանմրցանակի բոլոր հավակնորդների անունները կհրապարակվեն սեպտեմբերի 16-ին։ Մրցանակը կհանձնվի այս տարվա դեկտեմբերին։
Միխայիլ Խոդորկովսկուն հնարավոր է՝ Սախարովի անվան մրցանակ շնորհվի
«ՅՈՒԿՕՍ» նավթային ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին հնարավոր է՝ դառնա ակադեմիկոս Անդրեյ Սախարովի անվան մրցանակի դափնեկիր։ Այս մրցանակը շնորհվում է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում հատուկ ներդրում ունեցած անձանց ու կազմակերպություններին։ Մրցանակակիրը ստանում է 50 հազ. եվրո դրամական պարգև։
Խոդորկովսկու թեկնածությունը ներկայացրել է Եվրախորհրդարանի «Կանաչներ. եվրոպական ազատ դաշինք» խմբակցությունը, որը նրան անվանել է Ռուսաստանի առավել ազդեցիկ քաղբանտարկյալ և ժողովրդավարական բարեփոխումների համար պայքարող անձ։
Հիշեցնենք, որ այս մրցանակին ներկայացվել էր նաև ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի թեկնածությունը։
Սախարովի անվան մրցանակի բոլոր հավակնորդների անունները կհրապարակվեն սեպտեմբերի 16-ին։ Մրցանակը կհանձնվի այս տարվա դեկտեմբերին։
7or.am