Լրահոս

13.09.2013 10:32


Աֆղանստանում՝ ամերիկյան հյուպատոսության մոտ, պայթյուն է որոտացել

Աֆղանստանում՝ ամերիկյան հյուպատոսության մոտ, պայթյուն է որոտացել

Նախօրեին Աֆղանստանում՝ ամերիկյան հյուպատոսության մոտ, պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վիրավորվել է 7 խաղաղ բնակիչ։ Այս մասին հայտնում է «Reuters»-ը։

Ականապատված մեքենան պայթել է Աֆղանստանի արևմուտքում գտնվող Հերատ քաղաքում։ Մեքենան գտնվել է հյուպատոսությունից 60 մ հեռավորության վրա։

Պայթյունին հաջորդել է անվտանգության աշխատակիցների և ենթադրյալ ահաբեկիչների միջև փոխհրաձգությունը։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Այս խորագրի վերջին նյութերը