Լրահոս

12.09.2013 17:25


Բակո Սահակյանն ընդունել է ամերիկահայ բարերարներ Հակոբ և Հիլդա Բաղդասարյաններին

Բակո Սահակյանն ընդունել է ամերիկահայ բարերարներ Հակոբ և Հիլդա Բաղդասարյաններին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է ամերիկահայ բարերարներ Հակոբ և Հիլդա Բաղդասարյաններին:

Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:


ԼՂՀ նախագահը երախտագիտություն է հայտնել Բաղդասարյանների ընտանիքին Արցախին մշտապես սատարելու համար՝ այն համարելով հայրենասիրության դրսևորման արժանի օրինակ:

Հանդիպմանը մասնակցել են Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական Գրիգորի Գաբրիելյանցը, պաշտոնատար այլ անձինք:

Այս խորագրի վերջին նյութերը