Լրահոս

11.09.2013 11:01


Իրաքում ահաբեկչությունների շարք է տեղի ունեցել

Իրաքում ահաբեկչությունների շարք է տեղի ունեցել

Իրաքում գնալով խորանում է լարվածությունը շիաների և սունիների միջև։ Նախօրեին երկրում ահաբեկչությունների շարք է տեղի ունեցել։ Զոհվել է 24 մարդ, 60-ից ավելին վիրավորվել է։ Այս մասին հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։ Բաակուբա քաղաքի մարդաշատ շուկաներում 3 ականապատ մեքենա է պայթեցվել: Պայթյուններ են որոտացել նաև մի քանի այլ քաղաքներում։

Միայն այս տարի ահաբեկչությունների զոհ է դարձել ավելի քան 4 հազար իրաքցի:

Այս խորագրի վերջին նյութերը