Մեկնաբանություն

07.09.2013 11:00


Դո՛ւ ասացիր (տեսանյութ)

Դո՛ւ ասացիր (տեսանյութ)

Բանասիրական կրթություն ունեցող Սերժ Սարգսյանը (համենայնդեպս այդպես է գրված նրա ինքնակենսագրականում, որտեղ նրբորեն շրջանցվել է ադրբեջանական կուսդպրոցում սովորելու տարիները) չի հասկանում բառի արժեքը։ Նրա անմեղսունակությունը պարզապես աչք է ծակում։ ՀՀԿ ղեկավարը, թերևս, չգիտի, որ բառն ու խոսքը բումերանգի պես վերադառնալու հատկություն ունեն։

Սարգսյանի համար իր իսկ խոսքերն արժեք չունեն։ Դա է պատճառը, որ նա, փորձելով ներքին լեգիտիմության սուր դեֆիցիտը լրացնել արտաքին ուժերի աջակցությամբ, բոլորին «այո» է ասել։ Ընդ որում՝ միմյանց բացառող ու հակասող «այո»–ներ։

Սերժին թվում է, թե պետության արտաքին քաղաքականությունը և անվտանգությանն առնչվող հարցերը գեղի կլուբում «ղումար» խաղալու պես մի բան է և բլեֆ անելն ընդունված է։

Հիմա տեղին է հիշեցնելը, որ ԵՄ–ի հետ տարիներով բանակցած ու մեկ գիշերվա մեջ Մաքսային միության գրկում հայտնված Սերժ Սարգսյանը նախագահական «ֆեյք» ընտրություններից հետո կազմակերպած փակ ինքնաասուլիսի ժամանակ հայտարարում էր, որ Հայաստանին Մաքսային միություն չեն հրավիրում և ստում են բոլոր այն լրատվամիջոցները, թե այդ հարցում Հայաստանի վրա ճնշում կա։ Մինչդեռ Բաղրամյան 26–ի տակ կքած «անկախ» լրատվամիջոցների միակ գործը սեպտեմբերի 3–ից հետո դարձել է ՌԴ–ի կիրառած ճնշումներով Սերժի «ռուսամետությունն» ու աշխարհաքաղաքական «բոմժությունն» արդարացնելը։

Ի դեպ, անդրադառնալով կողմնորոշումների թեմային՝ Սարգսյանը, փաստացի, ինքնախոստովանական ցուցմունք էր տվել։

«Մենք մեկին չենք խոստանում, որ վաղը վազելով գալիս ենք, ու հետո գնում մյուսին ասում, որ ձեր մոտ ենք գալիս»,– հիշյալ ասուլիսի ժամանակ հայտարարեց ԵՄ–ին ասոցացում խոստացած, բայց Մաքսային միության մեջ մտնելու գիշերային որոշում կայացրած Սերժ Սարգսյանը։

Մեկ հարցում Սարգսյանի հետ դժվար է համաձայն չլինելը։ Նա հայտարարել է, որ այս ու այն կողմ վազվզող գործիչները քաղաքականության մեջ շատ կարճ կյանք ունեն։ Ինչպես ասում են՝ դու՛ ասացիր։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը