Լրահոս

15.07.2009 18:45


Նախագահ Սերժ Սարգսյանի ցավակցական խոսքը Թեհրան-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռի կործանման կապակցությամբ

Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր դիմում եմ ձեզ ցավալի առիթով. ժամեր առաջ վթարի է ենթարկվել Թեհրան-Երևան չվերթն իրականացնող օդանավը: Ըստ տվյալների՝ աղետին զոհ են գնացել ինքնաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները: Զոհերի թվում են նաև մեր հայրենակիցները:
Մենք չենք կարող հետ բերել կորուստները և մեր զորակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին ու մերձավորներին: Հայաստանի իշխանությունն անում է հնարավորը՝ օգնելու նրանց այս ծանր պահին:
Դժվար է սփոփանքի ու մխիթարանքի խոսքեր գտնել մարդկանց համար, ովքեր հարազատ են կորցրել: Այս մեծ ողբերգությունը հաղթահարելու համար մաղթում եմ ոգու կորով և արիություն:

 

 

Այս խորագրի վերջին նյութերը