Լրահոս

29.07.2013 13:45


Բաղդադում մեքենաներ են պայթեցվել, կան զոհեր և վիրավորներ

Բաղդադում մեքենաներ են  պայթեցվել, կան զոհեր և վիրավորներ

Այսօր առավոտյան Իրաքի մայրաքաղաք Բաղդադի տարբեր թաղամասերում ութ ավտոմեքենա է պայթեցվել: Հարձակման հետևանքով զոհվել են 23 և վիրավորվել ավելի քան 100 մարդ:

Նշենք, որ նմանատիպ հարձակումների հետևանքով միայն այս տարի Իրաքում զոհվել է մի քանի հազար մարդ, իսկ ամենաարյունալի ամիսը եղել է հենց հուլիսը:

Ինչպես նշում են դիտորդները, բռնության ահագնացումը պայմանավորված է երկրի երկու կրոնական խմբերի՝ շիաների և սուննիների միջև հակամարության սրմամբ:

Այս խորագրի վերջին նյութերը