Ուղիղ խոսք

14.07.2009 15:30


Արմեն Սարգսյան

Պատկերացրեք՝ համաձայնում են, որ Ղարաբաղը միանում է Հայաստանին կամ անկախ է և միջանցք ունի Հայաստանի հետ։ Ո՞վ է վաղը պատասխան տալու, երբ Ադրբեջանը պատերազմ սկսի, և իրեն արդեն պետք չէ այսօրվա պաշտպանական շրջանները հաղթահարելով՝ մտնել Հայաստան։ Իրեն պարզապես պետք է 5 կմ այդ միջանցքի վրա հարձակվի և կտրի այդ միջանցքը։ Ղարաբաղը մեկուսանում է Հայաստանից և մեկ-երկու ամիս հետո կապիտուլացվում է։ Ինչպե՞ս կարելի մոմի լույս վառել և ռոմանտիկ ձևով որոշել ժողովրդի ճակատագիրը։ Մենք սխալ քաղաքականություն ենք վարում, և բանակցային ռազմավարությունը պետք է արմատապես փոխվի, այլ ոչ թե այս նույն ճանապարհով փորձենք հասնել հաջողության։

Այս խորագրի վերջին նյութերը