Լրահոս

29.04.2013 09:42


Պատահար Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին

Պատահար Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին

Ապրիլի 29-ի ժամը  00։16-ին տեղեկատվություն է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Նիվա» մակնիշի 57LL934  պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել մոտակա ձորը, ինչի հետևանքով վարորդ՝ 1986թ. ծնված Գարիկ Այդինյանը ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Իջևանի ԲԿ, որտեղ նրա վիճակը բճիշկները գնահատել են բավարար:

Այս խորագրի վերջին նյութերը