Լրահոս

29.04.2013 09:22


Ավան–Առինջի մի քանի շենքերի բնակիչներ ահազանգում են

Ավան–Առինջի մի քանի շենքերի բնակիչներ ահազանգում են

Ավան–Առինջի մի քանի շենքերի բնակիչների կողմից ահազանգում ենք, որ արդեն 3 օր շենքերի կոյուղաջրերը հոսում են վերևից ներքև: Ողողված է ճանապարհը, իսկ երեխաներն էլ խաղում են այդ կոյուղաջրերի մեջ: Վտանգի տակ է նաև այն պատը, որի միջով արդեն տարիներ շարունակ ժամանակ առ ժամանակ հոսում են վերևի շենքերից եկող կոյուղաջրերը: Մեծ ծանրություն պահող պատը կարող է երկարատև խոնավությունից փլուզվել: Բնակիչներն ահազանգել են վարչական շրջանի թեժ գիծ, սակայն առայժմ կոյուղաջրերը դեռ հոսում են:
Բնակիչները խնդրում են նկարահանող խումբ ուղարկել:
Հասցեն` Ավան–Առինջի գաստրոնոմի և Միլենա տաքսի ծառայության շրջակայք, գաստրոնոմի դիմացի պատի երկայնքով:

Այս խորագրի վերջին նյութերը