Լրահոս

28.04.2013 08:46


Հաղարծինի ընկուզենին վառվել է (ֆոտոշարք)

Հաղարծինի ընկուզենին վառվել է (ֆոտոշարք)

Ֆեյսբուքյան օգտատեր Արա Հայթայանի էջից տեղեկանում ենք, որ վառվել է Հաղարծին եկեղեցու տարածքում գտնվող և դարերից մեզ հասած ընկուզենին (տե՛ս https://www.facebook.com/ara.haytayan

Հայաստանում, թերևս, չի գտնվի մեկը, ով այցելելով Հաղարծինի գեղատեսիլ այդ վայրը և մոմ վառելով եկեղեցում՝ չի նկարվել հին ընկուզենու «ծոցում»։ Ծառը նույնքան հարազատ էր, որքան եկեղեցին։

Դեռ որևէ պաշտոնական բացատրություն չի տրվել կատարվածի կապակցությամբ, սակայն ինչպիսի բացատրություն էլ մեզ հրամցվի, միևնույն է, ծառն այլևս չկա։ Այն, ինչ մնացել է, հուշ է։ Ափսոս։

Այս խորագրի վերջին նյութերը