Լրահոս

27.04.2013 11:05


«Ոստիկանապետը փոխանակ հանցագործներին բռնի, պահակներին է պատժում»

«Ոստիկանապետը փոխանակ հանցագործներին բռնի, պահակներին է պատժում»

Պատկերացրեք մի հատ գող մտնում է մի հիմնարկություն ու գողություն կատարում, իսկ տեսախցիկները ֆիքսում են գողի դեմքը ու հաջորդ օրը իմանում նրա անունն էլ, բնակության վայրն էլ ու նաև այն մասին, որ նա փախուստի չի դիմել: Այսքանը իմանալուց հետո, պատկերացրեք, որ ոստիկանապետը հաջորդ օրը ոչ թե հրամայում է բռնել գողին, այլ հրամայում է աշխատանքից ազատել այն հիմնարկի պահակին, որն այդ օրը այդ շենքում հերթապահություն է իրականացրել: Ու էդ գողը տեսնելով, որ իրեն չեն բռնում, դեռ ավելին, ազատում են իր գողության օբյեկտների պահակներին, մտնում է հաջորդ շենքը ու կրկին գողություն անում, ու հաջորդ օրը կրկին ոստիկանապետը հանում է հաջորդ շենքի պահակին... Հիմա էս Տուրբոյի դեպքը հիշեցի, որ փոխանակ հանցագործին բռնեն, շոուներ են սարքում, պահակներին հանում ու վերջում աղոթում ու մարդկանց ուզում են համոզել, որ նայեք՝ ինչ լավ ոստիկանապետ ունենք, որ փոխանակ հանցագործներին բռնի, պահակներին է պատժում ՃՃՃ

Առաքել Սեմիրջյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը