Լրահոս

25.04.2013 13:36


Պուտին. «Բերեզովսկին ինձ ոչ թե մեկ, այլ երկու նամակ է գրել»

Պուտին. «Բերեզովսկին ինձ ոչ թե մեկ, այլ երկու նամակ է գրել»

Այս պահին ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցների «Ուղիղ կապ»–ի միջոցով քաղաքացիների հարցերին պատասխանող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է նաև ռուս հայտնի օլիգարխ Բորիս Բերզովսկու՝ իրեն ուղարկած նամակին։

«Դրանք երկուսն են եղել, առաջինը ուղարկվել է փետրվարին»,–մի փոքր փակագծերը բացել է Պուտինը՝ ավելացնելով, որ նամակներն իրեն են փոխանցել Բերեզովսկու գործարար ընկերներըը, մեկը՝ ռուս, մյուսը՝ օտարերկրացի։

«Նամակներում գրում էր, որ շատ սխալներ է կատարել, վնաս է հասցրել երկրին և խնդրում էր հնարավորություն տալ վերադառնալ Ռուսատասան»,–ասել է Պուտինը։

Իսկ թե ինչու այդ նամակները ինչպես հիմա, այնպես էլ նախկինում չեն հրապարակվում, ՌԴ նախագահը բացատրել է.

«Դրանք անձնական բնույթի են, անձնական խնդրանքով էր նա ինձ դիմում։ Իհարկե, իմ շրջապատում կային մարդիկ, ովքեր խորհուրդ էին տալիս հրապարակել այդ նամակները, բայց ես Աստծուն փառք եմ տալիս, որ ինձ հետ պահեց դրանից»։

Ի դեպ, Բերեզովսկու մահվան հարցում արտասահմանայն հատուկ ծառայությունների հետքի մասին Պուտինը թեև ասել է, որ տեղեկություններ չունեն, բայց նաև չի բացառել դրա հնարավորությունը։  

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը