Լրահոս

20.01.2011 14:40


ԼՂ հարցի լուծման գլխավոր մարքսիստի պատկերացումները

ԼՂ հարցի լուծման գլխավոր մարքսիստի պատկերացումները

Այսօր լրագրողների հետ է հանդիպել Հայաստանի Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը։ Բանախոսն առավելապես անդրադարձել է արցախյան հիմնահարցին։ Մեկնաբանելով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի մի քանի օր առաջ արած ելույթը, որտեղ ասվում էր «ժամանակավոր կարգավիճակ» տերմինի մասին՝ ազատագրված տարածքների վերադարձից հետո.՝ Դ. Հակոբյանը այն համարեց հայկական դիվանագիտության կատարյալ ձախողում և ավելացրեց, որ մեր վարած արտաքին քաղաքականությունը պարտվողական ու զիջողական է։

Նա ճգնաժամից դուրս գալու համար անհրաժեշտ քայլերի մի հերթականություն էր կազմել, ըստ որի՝

1. Ազգային Ժողովը պետք է դենոնսացիայի ենթարկի Հայաստանը մասնատող երեք անեքսիոն պայմանագրերը, որոնք 1921թ-ին պարտադրվել են մեզ :

2. Հայաստանը պետք է առանձին դուրս գա բանակցային գործընթացից և իր տեղը զիջի որպես գլխավոր հակամարտողի՝ Արցախի Հանրապետությանը:

3. Ազատագրված յոթ տարածքները միջազգային հանրությանը պետք է ներկայացնել պատմա-բարոյահոգեբանական առումով , որպես նախահարձակ ու պարտվող կողմի դիմաց ռազմական, նյութական և տարածքային փոխհատուցում:

4. Արցախյան հիմնահարցը դիվանագիտական սակարկումների և գործընթացների առարկա լինել չի կարող:

5. Եթե մեր պետությունն ի զորու չէ խուսանավելու երկու գերտերությունների շահերի մեջ, ապա Արցախի ԱԺ-ն պետք է դիմի ՌԴ Պետդումային' 15 հազար քմ տարածքի վրա ստեղծելու հայկական երկրորդ պետությունը , այն էլ' ՌԴ-ի կազմում:

Այս խորագրի վերջին նյութերը