Լրահոս

13.03.2013 15:55


Ժիրինովսկին 6 տարի անց վաճառել է իր մտրակած ավանակին (տեսանյութ)

Ժիրինովսկին 6 տարի անց վաճառել է իր մտրակած ավանակին (տեսանյութ)

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին աճուրդի է հանել այն ավանակին, որի հետ նկարահանվել էր նախընտրական հոլովակում։ Գնորդի անունն ու ավանակի դիմաց տրված գումարի չափը գաղտնի է պահվում։

«Վեց տարի ես նրան անվճար կերակրել եմ այնպես, ինչպես հանգստյան տանը։ Իսկ ինձ մեղադրում էին, թե ես կենդանիների չեմ սիրում»,-հայտարարել է նա։

Ժիրինովսկու այս հոլովակը շատերի վրդովմունքն էր առաջացրել։ «Հրաշք-իշուկ» ֆերմայի տնօրեն Նիկոլայ Պոմոգալովը Ժիրինովսկուն նույնիսկ դատի էր տվել, սակայն Սևաստոպոլի վարչական  դատարանը հրաժարվել էր քննել այդ գործը:

Պոմոգալովը Ժիրինովսկուն մեղադրում էր կենդանիներին ծաղրելու համար և պահանջում էր, որ նա հրապարակային ներողություն խնդրի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը