Լրահոս

20.01.2011 13:58


Համակարգային փոփոխություններին սպասելիս

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը մամլո ասուլիսի ժամանակ նշել է, որ շարժումը դեմ է որևէ փոփոխության, որը որոկական չէ։ Նրա խոսքերով՝ երկրում պետք է տեղի ունենան միայն համակարգային փոփոխություններ։ Դրա համար էլ անհրաժեշտ է հստակ հայեցակարգ և այդ գաղափարները կրող մարդկանց համախմբում։ Սակայն, ըստ բանախոսի՝ դրա լուծման ուղին կուսակցությունների ստեծման կամ միավորման ճանապարհը չէ։ Նա չի ընդունում նաև ընտրությունների (լինեն դրանք հերթական, թե արտահերթ) միջոցով փոփոխությունների հասնելու տարբերակը՝ համարելով այն անիրական։

Այս խորագրի վերջին նյութերը