Լրահոս

06.03.2013 12:20


Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի դիմումների միավորված գործը ՍԴ–ն կքննի մարտի 11–ին

Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի դիմումների միավորված գործը ՍԴ–ն կքննի մարտի 11–ին

ՀՀ Սահմանադրական դատարանը մարտի 5–ին որոշում է կայացրել ՀՀ նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի դիմումների հիման վրա՝ «ՀՀ նախագահ ընտրվելու մասին ԿԸՀ–ի 25.02.2103թ. թիվ 62–Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ» միավորված գործի քննությունը դատաքննությունը սկսել 2013թ. մարտի 11–ին՝ ժամը 10։00–ին։

Միավորված գործով զեկուցող են նշանակվել ՀՀ ՍԴ անդամներ Կիմ Բալայանը, Ֆելիքս Թոխյանը և Աշոտ Խաչատրյանը: Որպես պատասխանող կողմ են ներգրավվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իսկ հարակից պատասխանողներ` ՀՀ դատախազությունը և ՀՀ ոստիկանությունը:   

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը