Լրահոս

06.03.2013 09:45


Ուգո Չավեսը մահացել է

Ուգո Չավեսը մահացել է

Կյանքի 59-րդ տարում քաղցկեղից մահացել է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավսեը: Չավեսը մի քանի վիրահատություն էր տարել Կուբայում։

Չավեսի մահվանից հետո նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է դարձել Վենեսուելայի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն, ով էլ հեռուստաեթերով վենեսուելացիներին գուժել է Չավեսի մահը:

Իշխանությունների որոշմամբ՝ Չավեսին հողին կհանձնեն այս ուրբաթ, իսկ մինչ այդ վենեսուելացիներին հնարավորություն կտան հրաժեշտ տալ նախագահին: Վենեսուելայում յոթնօրյա սուգ է հայտարարված:

Ուգո Չավեսը նախագահի պաշտոնում էր վերընտրվել 2012 թվականի հոկտեմբերին: Այս տարվա հունվարի 10-ին պետք է կայանար երդմնակալության արարողությունը, սակայն, երկրի Գերագույն դատարանը վճռել էր, որ արարողությունը կարող է հետաձգվել:

Այս խորագրի վերջին նյութերը