Լրահոս

05.03.2013 11:40


2013թ. աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը

2013թ. աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը

«Forbes» հեղինակավոր հանդեսը կազմել է 2013 թվականի աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը։ Դրանում տեղ է գտել 1426 միլիարդատեր։ Նրանցից 210–ը նոր է միլիարդատեր դարձել։ Այդ ցուցակում կան նաև ազգությամբ հայեր: Կին միլիարդատերերը 138-ն են:

Այսպես, աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը գլխավորում է մեքսիկացի գործարար, հեռահաղորդակցության ոլորտի մագնատ Կարլոս Սլիմը՝ 73 մլրդ դոլար կարողությամբ: Նրան հաջորդում է «Microsoft» ընկերության նախագահ Բիլ Գեյթսը՝ 67 մլրդ դոլար կարողությամբ։ «Zara» ցանցի հիմնադիր Ամանսիո Օրտեգային հաջողվել է առաջատար եռյակից դուրս մղել «Berkshire Hathaway»–ի հիմնադիր Ուորեն Բաֆետին։ Ամանսիո Օրտեգայի կարողությունը կազմում է 57 մլրդ դոլար, Ուորեն Բաֆետինը՝ 53,5 մլրդ։ Այնուհետև, ցուցակում տեղ են գտել «Oracle»–ի հիմնադիր Լարի Էլիսոնը՝ 43 մլրդ կարղությամբ, ԱՄՆ–ում իր մեծությամբ երկրորդը համարվող «Koch Industries» ընկերության հինադիր եղբայրներից Չարլզ Կոխը՝ 34 մլրդ, նրա եղբայրը՝ Դևիդ Կոխը՝ կրկին 34 մլրդ դոլար կարողությամբ, Ասիայի ամենահարուստ գործարար Լի Կա–Շինը՝ 31 մլրդ, «L’Oreal»–ի 90–ամյա ժառանգորդուհի Լիլիան Բետանկուրը՝ 30 մլրդ, այս տարի 12 մլրդ կորցրած ֆրանսիացի գործարար Բեռնար Առնոն և նրա ընտանիքը՝ 29 մլրդ դոլար կարողությամբ, «Wal-Mart»–ի ղեկավար Ջոն Ուոլթոնի այրին՝ Քրիսթինը՝ 28,2 մլրդ, «H&M» էժան հագուստի խանութների ցանցի ղեկավար Սթեֆան Փերսոնը՝ 28 մլրդ, «Bloomberg»–ի ղեկավար Մայքլ Բլումբերգը՝ 27 մլրդ, «Wal-Mart»–ի հիմնադրի կրտսեր որդին, «Arvest Bank» ընտանեկան բանկի տնօրեն Ջիմ Ուոլթոնը՝ 26,7 մլրդ, «Las Vegas Sands» կազինոների սեփականատեր Շելդոն Ադելսոնը՝  26,5 մլրդ, կրկին «Wal-Mart»–ի ժառանգորդուհիներից Էլիս Ուոլթոնը՝ 26,3 մլրդ, մեկ այլ ժառանգորդ Ռոբսոն Ուլթոնը՝ 26,1 մլրդ, «Aldi Sud» ցածր գների խանութների ցանցի սեփականատեր Կառլ Ալբրեխտը՝  26 մլրդ, «Amazon.com»–ի ղեկավար Ջեֆ Բեզոսը՝ 25,2 մլրդ, «Google»–ի հիմնադիր Լարի Փեյջը՝ 23 մլրդ և այլք։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը