Լրահոս

05.03.2013 11:01


Րաֆֆի Հովհաննիսյանը նամակով Սերժ Սարգսյանին հրավիրել է այսօրվա հանրահավաքին

Րաֆֆի Հովհաննիսյանը նամակով Սերժ Սարգսյանին հրավիրել է այսօրվա հանրահավաքին

Ժառանգություն կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նամակ է ուղարկել Սերժ Սարգսյանին՝ այսօր նրան հրավիրելով Ազատության հրապարակ, հանրահավաքի ժամանակ ցուցարարների առջեւ «հանրային հաշվետվություն» տալու։ «Ազատություն» ռադիոկայանին այս մասին տեղեկացրել է «Ժառանգություն» կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը։ 
Րաֆֆի Հովհաննիսյանի հիմնավորումն այն է, որ քանի որ մինչև հիմա Սերժ Սարգսյանից չի ստացել որևէ առաջարկ` լուծելու ժողովրդի պահանջը, Սարգսյանը պետք է հրապարակ գա, ճանաչի ժողովրդի հաղթանակը և հրաժարական տա՝ համազգային տագնապը չխորացնելու համար:
Րաֆֆի Հովհաննիսյանը հաշվետվության համար հրապարակ է հրավիրել նաև վարչապետ Տիգրան Սարգսյանին և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
Վարչապետից «Ժառանգության» առաջնորդը պահանջում է պատասխան տալ աղքատության, անգործության, անարդարության, արտագաղթի, մենաշնորհների, փոքր և միջին, ընտանեկան բիզնեսները խեղդելու, բնությունը խեղելու համար: Իսկ Տարոն Մարգարյանը, ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, պետք է այլևս չհավակնի քաղաքապետի աթոռին, քանի որ ընտրախախտումներ ապահովելով «հեգնել է ժողովրդի կամքը»:

Այս խորագրի վերջին նյութերը