Լրահոս

27.02.2013 14:04


Կարինե Հակոբյան. «Ընտրությունները դրական էին այն առումով, որ կա առողջ հասարակություն»

Կարինե  Հակոբյան. «Ընտրությունները դրական էին այն  առումով, որ կա առողջ հասարակություն»

«Ժառանգություն» կուսակցության նախկին քարտուղար Կարինե Հակոբյանն այսօրվա ասուլիսին հայտնել է, որ Հայաստանում երբեք չեն եղել ազատ ընտրություններ, և մենք որևէ առաջընթաց չունենք։ «Ընտրությունները դրական էին այն  առումով, որ կա առողջ հասարակություն։ Ընդդիմադիր ձայները Րաֆֆի Հովհաննիսյանի ձայներն են, այստեղ հակասություն չկա»–ասել է բանախոսը։

Ըստ նրա՝ Հայաստանում չկա այն ընդդիմությունը, որն իր գործը կարողանա ավարտին հասցնել մինչև վերջ:

«Մենք պետք է այս պայքարն օգտագործենք համակարգի փոփոխության համար: Ես կարծում եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացնում է հասարակության պահանջը»,–ասել Կ. Հակոբյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը