Լրահոս

27.02.2013 13:44


Դասադուլավորներ. «Բարև, Մազմանյան»

Դասադուլավորներ. «Բարև, Մազմանյան»

Դասադուլավորները Կոնսերվատորիայից շարժվել են դեպի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ: Ինչպես հայտնում է «iLur.am»-ի թղթակիցը, այնտեղ նրանց դիմավորել է ինստիտուտի ուսանողական խորհրդի նախագահն ու ուսխորհրդի անդամները: Վերջիններս հանդես են գալիս դասադուլին դեմ կոչերով: Դասադուլավորներն ի պատասխան ասել են, թե արվեստը չի ծախվում:

Ինստիտուտի դռները փակել են՝  դասադուլավորներին ու լրագրողներին թույլ չտալով ներս մտնել: Դասադուլի մասնակիցներին է միացել նաև օրերս համալսարանից հեռացած մուլտիպլիկատոր Նաիրա Մուրադյանը: Բուհի ռեկտոր Արմեն Մազմանյանը պատուհանից հետևել է ակցիային, մասնակիցները սկսել են վանկարկել. «Բարև, Մազմանյան»:

Այս խորագրի վերջին նյութերը