Լրահոս

27.02.2013 12:43


Տեսախցիկների տեղադրման աշխատանքները շարունակվում են

Տեսախցիկների տեղադրման աշխատանքները շարունակվում են

Երևան քաղաքում շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների տեղադրման աշխատանքները:

Մասնավորապես, 2013թ. փետրվարի 28-ից գործարկվելու են Երևան քաղաքում նոր տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկները, որոնք տեղակայված են Գայի պողոտա-Մոլդովական փողոց, Պուշկինի փողոց-Նալբանդյան փողոց (Սախարովի հրապարակ), Էրեբունու փողոց-Ազատամարտիկների փողոց, Վարդանանց փողոց-Ալեք Մանուկյան փողոց, Իսակովի պողոտա-Աթենքի փողոց, Երվանդ Քոչարի փողոց-Խորենացու փողոց-Տիգրան Մեծի պողոտա («Տաշիր» առևտրի կենտրոնի դիմաց) և Հրաչյա Քոչարի փողոց-Բաղրամյան պողոտա-Կիևյան փողոց-Հակոբ Հակոբյան փողոց-Կասյան փողոց (Բարեկամության հրապարակ) խաչմերուկներում:

Ճանապարհային ոստիկանությունը վարորդներին հորդորում է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Այս խորագրի վերջին նյութերը