Լրահոս

20.01.2011 10:49


Հրդեհ ԱԱԾ-ի ավտոկայանատեղում

Հունվարի 19-ին ժամը 20.46-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Աճառյան փողոցի 2-րդ նրբանցքում գտնվող ԱԱԾ «Ա» վարչության ավտոկայա­նատեղում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:   Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.58-ին, մարվել' 21.07-ին: Այրվել են «Շեվրոլե Նիվա» մակնիշի 138ՏՏ02 պետհամարանիշով ավտոմեքենան ամբողջությամբ և «ՎԱԶ-2106» մակնիշի 065ՏՏ02 պետհամարանիշով ավտոմեքենայի ետնամասի լուսարձակները:

Այս խորագրի վերջին նյութերը