Լրահոս

31.01.2013 02:49


«Ռեալ»-«Բարսելոնա»՝ 1։1 (տեսանյութ)

«Ռեալ»-«Բարսելոնա»՝ 1։1 (տեսանյութ)

Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ «Ռեալ»-«Բարսելոնա» սուպերկլասիկոն սպասվածի պես անցավ դիտարժան պայքարում։

«Բարսելոնան» ավելի մոտ էր հաղթանակին: Ունենալով մի շարք հրաշալի պահեր` կատալոնյան ակումբը չկարողացավ գոլի վերածել դրանք։ Խաղի 50-րդ րոպեին «Բարսելոնային» առաջ մղեց  Սեսկ Ֆաբրեգասը։ Սակայն խաղավարտից  7 րոպե առաջ  Ռաֆայել Վարանը հավասարեցրեց հաշիվը։

Արդյունքում, մարտական ոչ-ոքի՝ 1:1։ Պատասխան տեղի կունենա փետրվարի 27-ին՝ Բարսելոնայում:

Այս խորագրի վերջին նյութերը