Լրահոս

17.01.2013 01:39


ԼՂ–ը «ոչ ազատ» երկրների շարքից տեղափոխվել է «մասամբ ազատ» երկրների շարքը

ԼՂ–ը «ոչ ազատ» երկրների շարքից տեղափոխվել է «մասամբ ազատ» երկրների շարքը

Լեռնային Ղարաբաղը երկու տարի անընդմեջ «ոչ ազատ» որակված երկրների շարքից տեղափոխվել է «մասամբ ազատ» երկրների շարքը։ «karabakh-open.info»–ի փոխանցմամբ, այս մասին կարելի է տեղեկանալ «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպության նոր՝ «Ազատությունն աշխարհում 2013» զեկույցից։ 
Հայաստանը, կազմակերպության գնահատմամբ, նույնպես «մասամբ ազատ» երկիր է՝ 2012 թվականի մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո ընկած ժամանակահատվածում բռնությունների բացակայության, ինչպես նաեւ ընդդիմադիր կուսակցությունների Խորհրդարան անցնելու շնորհիվ:
Նշենք, որ «մասամբ ազատ» երկրներ են ճանաչվել նաեւ Վրաստանն ու Թուրքիան, իսկ «Ադրբեջանը», Իրանն ու Ռուսաստանը ճանաչվել են «ոչ ազատ» երկրներ:

Այս խորագրի վերջին նյութերը