Լրահոս

18.06.2009 16:18


Վրաերթի է ենթարկել 3 հոգու

Հունիսի 17-ին, ժամը 20.50-ին, մարմնի տարբեր մասերում ստացված վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել 1987 թ. ծնված Վաչագան Ա.-ն, 1989 թ. ծնված Արթուր Հ.-ն և 1987 թ. ծնված Արարատ Հ.-ն:
Պարզել է, որ նույն օրը, ժամը 20.40-ի սահմաններում, Կ. Դեմիրճյան փողոցի թիվ 2/Բ տան դիմաց, նշված անձանց վրաերթի է ենթարկել «Մերսեդես-208» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը դիմել է փախուստի:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ 1-ին բաժանմունք է ներկայացել 1985 թ. ծնված Արթուր Վ.-ն և հաղորդում տվել, որ նշված ավտոմեքենան պատկանում է իրեն ու նույն օրը, ժամը 20.25-ի սահմաններում, ինքը այն տվել է իր ծանոթ Հենրիկ Մ.-ին, որն էլ վրաերթի է ենթարկել նշված անձանց:
Ձեռնարկվում են միջոցառումներ Հենրիկ Մ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

 

Այս խորագրի վերջին նյութերը